Այս տարվա հունվարին` 2009-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված 2.4 տոկոս տնտեսական աճը ցույց է տալիս, որ տնտեսությունը կայունացել է, որոշակի աշխուժություն է նկատվում ինչը նշանակում է, որ տնտեսական ճգնաժամի սուր փուլը հաղթահարված է, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում ճգնաժամը ավարտված է։ Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:
Շաբաթասկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է, եւ այդ ճգնաժամից՝ «մենք դուրս ենք եկել պատվով»։
Մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գնահատականը՝ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը, մասնավորապես, ասաց. - «Դուք գիտեք, որ անցած տարի Հայաստանի տնտեսությունը կրճատվել է մոտ 15 տոկոսով, եւ եթե այս տարի գրանցվի մոտ 2 տոկոս աճ, իսկ գալիք տարի էլ աճը կազմի 3-4 տոկոս, ապա կպահանջվի չորս տարի, որպեսզի մենք վերադառնանք 2008 թվականի մակարդակին: Ուստի, հավանաբար բավականին երկար ժամանակ Հայաստանի տնտեսությունը կմնա թույլ»:
Վարուդակիսի կարծիքով, Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը կհանգեցնեն տնտեսության դիվերսիֆիկացմանը, եւ այդ առումով նա առանձնացրեց գործադիրի քայլերը զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:
«Սրանք, իհարկե, ողջունելի նախաձեռնություններ են, բայց իմ կարծիքով պակասում են ավելի համարձակ քայլերը, որպեսզի նվազեցվի օլիգոպոլիաների տարածվածությունը Հայաստանում», - ասաց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը: ճ «Ակնհայտ է, որ դեռ պետք է շատ ավելին արվի: Եթե դա չարվի, ապա ավերիչ ազդեցություն կունենա ներդրումային իրավիճակի վրա: Անհրաժեշտ է որպեսզի մաքսային ծառայությունը սահմանի խաղի հստակ կանոններ բոլոր համար: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ մի բան ներմուծել, պարզ լինի, որ բոլորի համար նույն սակագներն են սահմանված, նույն պայմանները` առանց արհեստական խոչընդոտների, ուշացումների: Պետք է նաեւ թափանցիկ հարաբերություններ հաստատվեն գերիշխող բիզնեսների եւ պետական պաշտոնյաների միջեւ», - հավելեց Արիստոմենե Վարուդակիսը:
Ի դեպ, երեկ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին նոր` ընդհանուր առմամբ 12 միլիոն դոլարի վարկ տրամադրելու երկու ծրագիր:
Ծրագրերից մեկով նախատեսվում է 7 միլիոն դոլար տրամադրել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրին, որով գյուղական շրջաններում իրականացվելու են ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր` նորոգվելու են դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրի խողովակներ: Երկրորդ ծրագրով 5 միլիոն դոլար կտրամադրվի «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրին, որով նպատակ է հետապնդվում բարելավել սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը:
Այս առիթով, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը խոսեց նաեւ Հայաստանի արտաքին պարտքի մասին: Ասաց, որ առաջիկա երկու տարիներին այն ավելանալու է, և իր 2012թ.-ին կհասնի մեր երկրի համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի, 50%-ին:
«Սակայն իրավիճակը տագնապալի չէ, որովհետեւ այս արտաքին պարտքի մեծ մասը նպաստավոր պայմաններով է տրված: Օրինակ, Համաշխարհային բանկի վարկերը տաս տարի չեն մարվելու` այն պահից սկսած, երբ տրամադրվում են: Բայց միաժամանակ կարեւոր է, որ հարկերը հավաքելու կառավարության կարողությունը էապես բարելավվի, որպեսզի, երբ ժամանակը գա, Հայաստանը կարողանա սպասարկել իր արտաքին պարտքը»:
Խոսելով Հայաստանի ներդրումային ֆոնի մասին՝ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց նաեւ լրագրողներից մեկի հարցին, թե «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ գործարար Սարիբեկ Սուքիասյանի հետ կապված վերջին զարգացումները ի՞նչ ազդեցություն են թողնում Հայաստանի ներդրումային իմիջի վրա:
«Ինչպես ես ասացի, կոնկրետ ինչ-որ բիզնեսին թիրախ ընտրելը կամ նրա համար խոչընդոտներ ստեղծելը կարող է շատ վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային իմիջի վրա: Բայց ինչքան ես եմ հասկացել, սա մի հարց է, որի մասին Հայաստանի իշխանությունները տեղյակ են», - նշեց Վարուդակիսը։
Վերջում Արիստոմենե Վարուդակիսը։ անդրադարձավ անցած տարվա մարտից Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տարվող դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը:
«Մենք վստահ ենք, որ Կենտրոնական դրամատունը հավատարիմ կմնա իր հայտարարած քաղաքականությանը։ Հավատում ենք, որ երբ ԿԲ-ն մուտք է գործում արժույթի փոխանակման հայաստանյան շուկա, դա ոչ թե դրամի փոխարժեքի սահմանման, այլ փոխարժեքի փոփոխությունների մեղմացման նպատակ է հետապնդում»: