Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ օրը միաձայն որոշեց, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ ներկայիս 96-ի փոխարեն, իսկ խոշոր սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 243 դոլար՝ 215-ի փոխարեն։
Նախորդ ամիս «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը համապատասխան հայտով դիմել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ներկայացրած հայտով ընկերությունը առաջարկել էր 41 տոկոսով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խորանարդ մետրի համար ներկայումս գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ սակագին։ Առաջարկվում էր նաեւ մոտ 19 տոկոսով ավելացնել խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները՝ այժմ գործող 215 դոլարին համարժեք դրամի փոխարեն (մոտ 82 հազար դրամ) սահմանելով 256 դոլարին համարժեք դրամ (96 հազար դրամ):
Ընկերությունը սակագնի բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։