Ուրբաթ օրը Ադրբեջանը նշում է Խոջալուի ողբերգության 18-րդ տարելիցը: Ավելի քան հարյուր երկրների շարքում, որտեղ Հեյդար Ալիեւի հիմնադրամի ֆինանսավորմամբ միջոցառումներ են անցկացվելու, նաեւ Չեխիան է. Լիդիցե ավանի թանգարանում կբացվի «Խոջալուի ողբերգությունը» խորագրով ցուցահանդես:
Լիդիցեն Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացի ֆաշիստները ոչնչացրել են, քաղաքը դարձել է ֆաշիզմի վայրագությունների խորհրդանիշ։ Լիդիցեում կա զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակ։
Ըստ ծրագրի, ադրբեջանական պատվիրակությունը Լիդիցեի համալիրում հարգանքի տուրք է մատուցելու 1942 թվականին սպանվածների հիշատակին։ Ելույթ է ունենալու Չեխիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն, ինչից հետո միջոցառման մասնակիցները դիտելու են ֆիլմ, ապա համտեսելու են ադրբեջանական խոհանոցի ուտեստները։
Չեխիայի հայ համայնքի ակտիվիստների փոխանցմամբ` իրենց անհանգստացնում է ադրբեջանցիների այդ քարոզչական միջոցառումը։ Հայաստանի արտգործնախարարությունը համապատասխան նոտայով դիմել է պաշտոնական Պրահային։
Նախօրեին Լիդիցե է մեկնել եւ ավանի ու թանգարանի ղեկավարների հետ զրույց է ունեցել հայերի պատվիրակությունը, որի կազմում էին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը չեխերին ներկայացրել է ֆոտոնյութեր, որոնք, հայկական կողմի համոզմամբ, վկայում են, որ ադրբեջանցիները տեղեկատվական պատերազմում դիմել են աղաղակող կեղծիքների, մասնավորապես` տարբեր երկրներում տարաբնույթ հանգամանքների, այդ թվում բնական աղետների հետեւանքով զոհվածների լուսանկարները հրամցրել են որպես «Խոջալուի անմեղ զոհերի» լուսանկարներ։
Հայ համայնքի ակտիվիստներից անվանի գեղանկարիչ Տիգրան Աբրամյանի փոխանցմամբ` թանգարանի ղեկավարները լսել են իրենց եւ առաջարկել պատասխան ցուցահանդես կազմակերպել։
Տիգրան Աբրամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ չեխական կողմը ներկայացնող որոշ պաշտոնյաներ բավական շփոթված են. օրինակ, մշակույթի նախարար Վացլավ Ռիդբլաուխը, ով նախապես համաձայնել էր մասնակցել միջոցառմանը, հայտնել է, թե զբաղվածության պատճառով Լիդիցե չի մեկնի։
Այս իրադարձությանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Ենթատեքստը ինձ համար հասկանալի է, պարզ է` ինչ են ուզում անել, բայց եթե հանկարծ ադրբեջանցիները որոշել են նպաստել հայկական գյուղաքաղաքների քույրացման գործընթացին, մենք դա կարող ենք միայն ողջունել», - ասաց դաշնակցական պատգամավորը` հավելելով. - «Մյուս կողմից, Լիդիցե քաղաքը ինքը պետք է իմանա` եթե քույրացման գործընթաց է սկսվում, դա թղթի վրա չի իրականացվում` պիտի գետնի վրա լինի այդ քույրացման գործընթացը: Իսկ այդ գետինը այսօր գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, եւ հնարավոր չէ օդի մեջ այդպիսի համաձայնություններ իրականացնել, ու դրա իմաստը դառնում է ոչ թե քույրացումը, այլ քարոզչական աղմուկը, որ ուզում են բարձրացնել»:
«Դրա մասին ավելի շատ պետք է մտածեն չեխական պաշտոնյաները, որոնք, կարծում եմ, անուղղակիորեն կարող են նպաստել, ըստ էության, թուրքական կամ ադրբեջանական այս քարոզչական մեքենայի աշխատանքներին եւ մաս դառնալ դրան», - ընդգծեց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ 1992 թվականին Խոջալուում հայկական ուժերը հարյուրավոր խաղաղ բնակիչների են սպանել: Հայկական կողմը հերքում է այդ մեղադրանքները` վստահեցնելով, որ Խոջալուի ռազմական գործողության ժամանակ միջանցք է թողել խաղաղ բնակչության դուրս գալու համար:
Միջազգային մի շարք կազմակերպություններ եւս հաստատում են Խոջալուի իրադարձությունների ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչների զոհվելու փաստը: