Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Նախագահի կայքէջում տեղադրված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանիի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: