Մի քանի տասնյակ ռոք սիրող երիտասարդներ փետրվարի 23-ին հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ եւ «Թանկյան, Հայաստան» կոչերով փորձում էին հրավիրել հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, նախկին Sysytem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի ուշադրությունը` խնդրելով նրան գալ Հայաստան:
Առիթը Թանկյանի արդեն հայտնի նախաձեռնությունն է, որ արդեն մեծ տարածում է ստացել աշխարհում ու շուտով նաեւ Երեւան կհասնի: Մարտի 16-ին` համաշխարհային պրեմիերայից օրեր հետո, Սերժ Թանկյանի «Elect the dead symphony» ֆիլմ-համերգը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին: Նախաձեռնությունը երեւանյան «Barseghyan Media Factory» ընկերությանն է, ով կարողացել է կապ հաստատել Թանկյանի պրոդյուսերական խմբի հետ, ստանալ ցուցադրության իրավունքը: Այս մասին մեզ «Մաքսլիբերթի»-ին պատմեց ընկերության հիմնադիր եւ ղեկավար Էդգար Բարսեղյանը:
Մոտ մեկ տարի առաջ` 2009-ի նույն մարտի 16-ին, Սերժ Թանկյանն իր դեբյուտային «Elect the dead» կամ «Ընտրեք մեռյալներին» ալբոմը Auckland town hall համերգասրահում ներկայացրեց որպես սիմֆոնա` Օքլենդի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Իր հարցազրույցներում ու նաեւ կայքում Թանկյանը խոսոտվանել է, որ «իր վաղեմի երազանքն էր` միավորել ռոքն ու դասական երաժշտությունը»:
Թանկյանին խնդրանք-կոչերով ուղերձ հղելու միտքը պատահական է ծնվել, որպեսզի հնարավորության դեպքում մարտին երաժիշտը ներկա գտնվի ֆիլմի երեւանյան պրեմիերային: «Barseghyan Media Factory» -ի գործընկերներից Հովհաննես Կուլողլյանը պատմեց, որ Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծված է համապատասխան խումբ, որտեղ ցանկացողները միանում են այս նախաձեռնությանը: Նրա խոսքով, խմբում արդեն մոտ 1000 մարդ է ընգրկված:
Ի դեպ, հայտնի է, որ Լիբանանում ծնված, այնուհետեւ Միացյալ Նահագներ տեղափոխված եւ էնտեղ իր երաժշտական գործունեությունը ծավալած Սերժ Թանկյանը վերջին տարիներին մի քանի անգամ ոչ պաշտոնական այցով եղել է Երեւանում, Էդգար Բարսեղյանն անձամբ առիթ է ունեցել հանդիպել նրան:
Հայտնի նաեւ, որ Սերժ Թանկյանին Հայաստանն ու մասնավորապես Ցեղասպանության ճանաչման խնդիրն իսկապես շատ են հուզում, նա իր ստեղծագործություններում հաճախ շատ հստակ քաղաքական հայացքներ է արտահայտում, ու իր գործունեությամբ ձգտում հասնել հարցի միջազգային ճանաչման: