Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է, եւ այդ ճգնաժամից՝ «մենք դուրս ենք եկել պատվով»։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.4 տոկոս աճ է արձանագրվել։
Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ներսես Երիցյանը նշեց, որ աճ են ապրել արդյունաբերությունը եւ այն ոլորտները, որոնց ուղղությամբ նախորդ տարի պետության կողմից ներդրումներ են կատարվել. - «Խոշոր [ներդրումներ] են իրականացվել ենթակառուցվածքների մեջ, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը տնտեսության դիվերսիֆիկացման եւ տնտեսական աճի ցուցանիշների վրա չթողնել»։
Անցած տարի զգալի միջոցներ ուղղվեցին շինարարության ոլորտ, սակայն տնտեսության այս ճյուղում ծավալների շուրջ 11 տոկոս անկում է արձանագրվել։ Հարցին, թե իզուր չէ՞ր արդյոք աջակցությունը շինարարության բնագավառին, եթե այն, այնուամենայնիվ, շարունակում է անկում ապրել, էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. - «Կառավարությունը իր ջանքերը ուղղել է այն ոլորտներում, որտեղ կան կոնկրետ առաջնորդներ, գաղափարներ, եւ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն, իսկ շինարարության մեջ մեր ներդրումները սահմանափակվել են այնքանով, որ չբերեն ոլորտի աղետի, կոլապսի։ Կառավարության հակազդեցությունը այդ շինարարության անկմանը եղել է սահմանափակ։ Կառավարությունը չի ձգտել, չի էլ փորձել ամբողջությամբ կոմպենսացնել շինարարության անկումը»։
Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը չի կիսում էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը հունվարին արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ։
«Աճի հիմնական պատճառն այն է, որ անցյալ տարի հունվարին ընդհանրապես վատ է եղել։ Այս աճն էլ է սուտ։ Նման կարգի հայտարարությունների համար, թվերի համար ե՛ւ Ազգային վիճակագրական ծառայության պետը, ե՛ւ էկոնոմիկայի նախարարը պարզապես պետք է քրեական հետապնդման ենթարկվեն։ Ավելին, հունվար ամսին, օրինակ, Ադրբեջանում 9,5 տոկոս է աճել», - նշեց Բագրատյանը։ Նախկին վարչապետը նաեւ խոսեց անցած տարվա տնտեսական ցուցանիշների մասին. - «2009-ին տարին փակվել է, իրենց հայտարարությամբ, 14.4 տոկոս անկմամբ։ Դա ԱՊՀ-ի ամենավատ թիվն է»։