Սահակաշվիլին քննադատում է Ֆրանսիայի իշխանություններին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին Ռուսաստանին ռազմանավ եւ ռազմամեքենա վաճառելու մտադրությունների համար` հիմնավորելով, որ դրանով Եվրոպայի երկրները կավելացնեն Ռուսաստանի կողմից ներխուժումների հնարավորությունը:

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ նախատեսում է հարցը քննարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: