Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) կարծում է, որ իր գլխավորած հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, դրական եզրակացություն կտա նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին:
«Այս պահին, բնականաբար, հարաբերակցությունը ի օգուտ վավերացման է», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց նա՝ նշելով, որ հանձնաժողովի անդամներից արձանագրությունների վավերացմանը դեմ են միայն ինքը եւ Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն):
«Բայց ես կարծում եմ, որ քննարկումների հետ կապված փաստարկները չեն կարող որեւէ կերպ չազդել», - այդուհանդերձ, հավելեց նա:
Անցած աշնանը Ցյուրիխում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների նախնական քննարկումները, Ռուստամյանի փոխանցմամբ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կսկսվեն ուրբաթ օրը: Այդ քննարկումների ընթացքում կորոշվի, թե ինչ ընթացակարգով եւ ձեւաչափով պետք է քննարկվեն արձանագրությունները:
«Սա շատ կարեւոր հնչեղություն ունեցող հարց է, եւ միանգամից դնել եւ եզրակացության համար նիստ անել, այդ նիստը կարող է տեւել օրեր», - փաստարկեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ նախնական քննարկումների ավարտից հետո կնշանակվի եզրակացություն տալու համար նիստը:
Նա նշեց նաեւ, որ Ազգային ժողովի նախագահը ցանկացած պահի արձանագրությունների վավերացման հարցը կարող է քննարկման դնել լիագումար նիստում: Ուստի իրենք դիմելու են Հովիկ Աբրահամյանին, որ «Ազգային ժողովի նախագահը հարցի քննարկմանը չանդրադառնա, քանի դեռ չկա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը»:
Արմեն Ռուստամյանը քննադատեց նախագահ Սերժ Սարգսյանի Լոնդոնում արած հայտարարությունը, թե ինքը երաշխավորում է, որ Հայաստանում արձանագրությունների վավերացումը չի տապալվի, ինչը նշանակում է, որ նախագահը «ցուցում է տալիս քաղաքական մեծամասնությանը»:
«Ես համարում եմ, որ դա մեր երկրի հեղինակության բարձրացմանը չի նպաստում», - շարունակեց նա: - «Ի՞նչ է նշանակում երաշխավորել օրենսդիր մարմնում գործընթացները: Մանավանդ, որ նախագահը ինքը ի պաշտոնե բնականոն գործունեության երաշխավորն է եւ սահմանադրական կարգի երաշխավորն է: Իսկ սա արդեն, ըստ էության, ցուցում է մեծամասնությանը, թե ինչպես պետք է իրենք քննարկումներն իրականացնեն Ազգային ժողովի ներսում»:
Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե արձանագրությունները վավերացվելու են միայն Թուրքիայում վավերացվելուց հետո, իսկ նրա ղեկավարած կուսակցության որոշ ներկայացուցիչներ խոսում են դրանք առաջինը վավերացնելու հնարավորության մասին, ըստ Արմեն Ռուստամյանի, ցույց է տալիս, որ այս հարցում իշխանությունները չունեն հայեցակարգ եւ կատարում են իրավիճակային քայլեր:
Արձանագրությունները առաջինը վավերացնելը ըստ Դաշնակցության ղեկավար անդամի, ամեն դեպքում, կնշանակի «հանձնվել ու կախված մնալ Թուրքիայի քմահաճույքից»:
Ռուստամյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Թուրքիան արագ վավերացնի արձանագրությունները, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղյան խնդիրը փոխկապակցված են. Հայաստանը ուզում է, որ հայ-թուրքական սահմանը բացվի ավելի շուտ, քան որեւէ տեղաշարժ լինի Ղարաբաղյան հարցում, մինչդեռ Թուրքիան փորձում է նախ լուծում տալ Ղարաբաղի հարցին, հետո արդեն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: