Կիրակի ուշ երեկոյան հայտնի դարձավ «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի անունը: Ժյուրիի եւ հանդիսատեսի sms-քվեարկության արդյունքներով հաղթեց մոսկվաբնակ երգչուհի 22-ամյա Եվա Ռիվասը, ով ներկայացնում է Apricot Stone («Ծիրանի կորիզ») երգը:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հաղթողի անունը հրապարակելուց հետո, մինչ Եվա Ռիվասը շնորհակալություն էր հայտնում հանդիսատեսին, Էմմի եւ Միհրան զույգը առաջ եկավ, խոնարհվեց ու ցուցադրաբար հեռացավ բեմից: Արդեն կուլիսներում զույգի թիմակիցներն ու երկրպագուները կուտակվել էին արտիստների հանդերձարանի մոտ` դժգոհելով, թե sms-քվեարկությունը կեղծվել է: «Տեղ չէին հասնում մեր sms-ները, չի կարելի արվեստը առուծախի առարկա դարձնել: Խնդիրը Եվա Ռիվաս անձը չի, այլ նրա մեջքին կանգնած մարդիկ», - ասում էր երկրպագուհիներից մեկը:
Էմմի եւ Միհրան զույգի PR խմբի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե քվեարկության ընթացքին հետեւող իրենց մասնագետը արձանագրել է, որ քվեարկության 30-րդ վայրկյանին Եվա Ռիվասի օգտին արդեն 5 հազար ձայն է արձանագրվել. - «Հետո սերվերը կախեց: Մի՞թե Էմմին Հայաստանում չունի երկրպագու, որ ընդամենը 1400 ձայն ստացավ»:
Մրցութային համերգին հաջորդած ասուլիսի ընթացքում Եվա Ռիվասի պրոդյուսեր` Մոսկվայի «Արմենիա փրոդաքշն» ընկերության ղեկավար Վալերի Սահարյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանեց Էմմի եւ Միհրան զույգի դժգոհությունները. - «Կարճ կպատասխանեմ. հաղթել կարողանալուց բացի, պետք է իմանալ նաեւ պատվով պարտվել: Եկեք համախմբվենք հաղթող մասնակցի շուրջը»:
Անցնող օրերին տարբեր հարցումներում ու ինտենետային ֆորումներում Ֆավորիտների եռյակը եզրափակող Ռազմիկ Ամյանի թիմակիցը` երգչի ներկայացրած My Love երգի խոսքերի հեղինակ Վարդան Զադոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց գնահատել քվեարկության ընթացքն ու արդյունքը, ասաց` սա մենամարտ է, բայց ինքը հարգում է մրցակցին:
Հանրային հեռուստաընկերությունը առայժմ չի հրապարակել քվեարկության թվային արդյունքները: Էմմիի մայրը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը փոխանցեց, որ իրենց տեսակետը կփոխանցի երկուշաբթի օրը հրավիրվելիք մամուլի ասուլիսում:
Եվա Ռիվասը ծնվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Հայ է մոր կողմից, իսկական անունն է Վալերիա Ծատուրյան: Մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարվա երգ» ու այլ մրցույթների: Նրա ներկայացրած Apricot Stone երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է մոսկվաբնակ Կարեն Կավալերյանը, ով գրել է «Եվրատեսիլ»-ին մասնակցած ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանի եւ ուկրաինացի երգչուհի Անի Լորակի երգերի խոսքերը: Ռիվասի պրոդյուսերը կիրակի օրը հայտարարեց, որ միայն նախընտրական փուլին մասնակցելու ծախսերը 15-17 հազար դոլար են կազմել:
Հայաստանը կմասնակցի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվելիք «Եվրատեսիլ - 2010»-ի երկրորդ կիսաեզրափակիչին, որը նախատեսված է մայիսի 27-ին:
Եվա Ռիվաս. Apricot Stone
Էմմի եւ Միհրան. «Հեյ»