Al Jazeera հեռուստաընկերությունը ուրբաթ օրը հեռարձակել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը:
Լոնդոնում կայացած հարցազրույցը վարել է Դեյվիդ Ֆրոստը, ով նախ Հայաստանը ներկայացրել է որպես «փոքր երկիր հարավարեւելյան Եվրոպայում, որը լավ հարաբերություններ ունի աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, բացի իր անմիջական հարեւաններ Թուրքիայից ու Ադրբեջանից»:
Խոսելով հայ-թուրքական արձանագրություններից՝ Հայաստանի նախագահը նորից շեշտել է, որ ինքը երաշխավորում է դրանց վավերացումը Ազգային ժողովի կողմից: Նրա կարծիքով, ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլորի համար է տարօրինակ, որ թուրքական կողմը մեղադրում է Հայաստանին` գործընթացը ձգձելու մեջ:
«Միանշանակ է, որ այն հետաձգողը թուրքերն են», - ասալ է Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե որքանո՞վ Է կարեւոր սահմանի բացումը այլ երկրների, օրինակ` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի հարաբերություններն այդ գերտերությունների հետ, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ թե' ԱՄՆ-ը, թե' Ռուսաստանը եւ թե' Եվրամիությունը աջակցում են գործընթացին, քանի որ «խնդիրը միայն սահմանը բացելը չէ, այլ հարաբերությունները կարգավորելը, ինչը կարեւոր է բոլորի համար»:
Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, իսկ ԱՄՆ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր, որպես բնական կամուրջ, նպաստում են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը:
«Մեզ համար լավագույն վիճակն այն է, երբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ են», - ասել է Սերժ Սարգսյանը:
Դեյվիդ Ֆրոստը խոսել է նաեւ արտագաղթի ու այն կանխելու հնարավորության մասին, ինչին ի պատասխան նախագահը նշել է, որ մոտ 10 միլիոն հայերից միայն 3 միլիոնն է ապրում Հայաստանում, եւ ինքը երջանիկ կլիներ, եթե մնացած 7 միլիոնը վերադառնային, ինչը, սակայն, քիչ հավանական է:
Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, ընդծել է, որ կառավարության նպատակը Հայաստան վերադարձնելն է գոնե նրանց, ովքեր ծնվել են Հայաստանում:
Հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կատարում է իր նախընտական խոստումը` «ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին», Հայաստանի նախագահը արձագանքել է, որ նախագահ դառնալուց հետո Օբաման Ցեղասպանությանը չի անդրադարձել «այն ծավալով, որով խոսել էր մինչեւ ընտրությունները»:
«Բայց նա բառացիորեն ասել է, որ չի փոխել իր կարծիքը», - հավելել է Սարգսյանը: