Հայաստանի խորհրդարանում ուրբաթ օրը անցկացված լսումների ընթացքում ներկայացվեց մի օրինագիծ, ըստ որի մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը Հայաստանի ավելի քան 400 հազար ավտոմեքենաների սեփականատերեր տարեկան միջինը 35 հազար դրամ են վճարելու ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության համար։
Նախագիծը նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների շահերը պաշտպանելը եւ նրանց համարժեք փոխհատուցումն ապահովելն է։ Սա, հեղինակների պնդմամբ, հստակ սոցիալական ուղղվածություն ունեցող օրինագիծ է, պնդում են հեղինակները։
Ներկայացնելով օրինագիծը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց. - «Ապահովագրական գումարները օրենքում ամրագրված են 2 միլիոն՝ գույքային վնասների համար եւ 4 միլիոն՝ անձնական վնասների համար: Մասնավորապես, դա ենթադրում է առողջությանը հասցված վնասները՝ առաջին հերթին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կլինի, եթե տուժողի առողջությանը պատճառած վնասը գերազանցի 4 միլիոն դրամը, կամ նա, Աստված մի արասցե, մահանա, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. - «Մահվան դեպքում չեմ կարող ասել, որովհետեւ կյանքի գին է, պատրաստ չեմ ասել, թե ինչ արժե… Եթե հիմնավորված լինի, որ, ասենք, առողջությանը պատճառվել է 5 միլիոնի վնաս, նա ստանում է 4, մնացածի համար դիմում է դատարան, որպեսզի մեղավորից գանձվի»:
Վարորդները պետք է համապատասխան ձեւակերպումները իրականացնեն Հայաստանում գործող 13 ապահովագրական ընկերություններից որեւէ մեկում։
Ընդ որում, օրենքով սահմանվում է, որ ավտոմեքենայի ապահովագրումը պարտադիր չէ, եթե քաղաքացին երթեւեկում է ոչ թե հասարակական օգտագործման ճանապարհներով եւ մայրուղիներով, այլ օրինակ` գյուղում արտ գնալու համար։
Նոր համակարգը նաեւ ենթադրում է, որ լավ վարորդները ավելի քիչ են վճարելու, քան հաճախակի պատահարների մեջ հայտնվողները։
Բացի այդ, ներդրվել է համաձայնեցված հայտարարագրի գաղափարը։ Եթե պատահարի արդյունքում առկա է միայն գույքային վնաս, եւ պատահարի երկու մասնակիցները համաձայնության են գալիս մեղավորության եւ պատճառված վնասի չափի հարցերում, նրանք ստորագրում են համապատասխան թերթիկը եւ շարունակում ճանապարհը, իսկ հետագայում դրա հիման վրա աշխատում են ապահովագրական ընկերությունները։
Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով, օրինագծի ընդունմամբ կկարգավորվեն նաեւ վարորդ-ճանապարհային ոստիկան հարաբերությունները, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Նրա խոսքով, Հայաստում ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը այսօր չի հաշվառվում. 2009-ին գրանցվել է 3200 դեպք միայն:
«Մենք գտնում ենք, որ դա մոտ մի կարգով առնվազն քիչ է հաշվառված», - փաստարկեց նա՝ նշելով, որ ավելի քիչ կլինեն դեպքերը, երբ պատահարներից հետո վարորդները միմյանց հետ են պայմանավորվում՝ առանց դիմելու ճանապարհային ոստիկանությանը: - «Ի վերջո շահելու է վարորդը»:
«Ռոսգոսստրախ» ապահովագարական ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրինագծի կապակցությամբ ասաց. - «Մանավանդ, երբ մարդիկ փող չունեն, պարտադիր ապահովագրություն պետք է մտցվի, որպեսզի պատահարի ժամանակ մարդիկ չմտածեն` որտեղից փող հայթայթեն։ Հարուստ մարդը միշտ էլ կվճարի, իսկ ապահովագրությունը անհրաժեշտ է հենց սոցիալապես անապահովներին»։