Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների փաթեթը ուղարկվել է Ազգային ժողով՝ ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը սկսելու համար։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է «նախագահի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովում այդ արձանագրությունները ներկայացնելու համար»։
Չորեքշաբթի օրը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ որպես Հայաստանի խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավար, բացառում է արձանագրությունների վավերացման տապալումը Հայաստանում։ Նախագահը, սակայն, ընդգծել էր. - «Բայց եթե հաստատվեն կասկածները, թե Թուրքիան փորձում է ընդամենը ժամանակ ձգել, մենք ստիպված կլինենք դադարեցնել գործընթացը»։
«Արձանագրությունները խորհրդարանում կմնան այնքան ժամանակ կամ չեն քննարկվի այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիայի Մեծ ժողովը ինքը չվավերացնի արձանագրությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, նախագահ Սարգսյանի ելույթը ընկալելի է՝ եթե դիտարկվի որպես զուտ քաղաքական գործչի հայտարարություն:
Մինասյանը, սակայն, հավելեց. - «Սա թե' դիվանագիտական առումով, թե' նաեւ Սահմանադրությամբ հռչակված իշխանությունների բաժանման սկզբունքի առումով կոպիտ միջամտություն է: Եթե դիվանագիտական առումով դիտարկում ենք, ապա առնվազն մենք պետք է համարժեք քայլ կատարեինք, ինչ Թուրքիայի նախագահն ու վարչապետը, որոնք պակաս վստահություն չունեն իրենց խորհրդարանի մեծամասնության կողմից: Եվ հետեւաբար, հարկ էր առնվազն այդպիսի հնարավորություն ընձեռել եւ նաեւ չկաշկանդել Հայաստանի պառլամենտին՝ ավելի ակտիվ քննարկումներ ծավելել: Մյուս կողմից, սա իսկապես կանխակալ գնահատական է, որ տրվում է, եւ վստահեցում է արվում, որը, փաստորեն, հակասում է Սահմանադրությամբ հռչակված հրամայական մանդատով պատգամավորի չկաշկանդվածության սկզբունքին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Սերժ Սարգսյանի ոչ միայն այս, այլեւ մյուս ելույթներից ու հայտարարություններից տպավորություն է ստացել, որ նախագահը «չի տապալի արձանագրությունների վավերացումը, բայց, այնուամենայնիվ, նաեւ ակնհայտ է, որ ինքը դեմ չի լինի, եթե դրանք տապալի Թուրքիան»:
Մի քանի շաբաթ առաջ նախագահ Սարգսյանը հանձնարարել էր միջազգային պայմանագրերից հրաժարվելու, դրանք չեղյալ հայտարարելու, ստորագրությունը հետ կանչելու մասին օրինագիծ մշակել եւ ներկայացնել խորհրդարանին: Երեկ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որը ենթադրում է, որ միջազգային պայմանագիր ստորագրող կողմը ցանկացած ժամանակ` մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից:
Գալուստ Սահակյանի խոսքով, օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ վերաբերում է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հետագա հնարավոր ճակատագրին:
«Վերջին հաշվով, ողջամիտ ժամկետները իրենց ավարտը պիտի ունենա», - ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Եվ եթե հընթացս թուրքական կողմը փորձի նորից երկարաձգումների կամ ինտրիգային իր քաղաքականությունը վարել, մենք պարզապես պարտավոր ենք հետ կանչել… Այս ողջամիտ ժամկետը, իմ կարծիքով, արդեն անցնում է: Պարզապես սպասում ենք բաժակը մինչեւ վերջ լցվելուն»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար մի փոքր տարակուսելի է, թե ինչու է գործադիրը օրենսդրական նման նախաձեռնութմաբ հանդես գալիս այն դեպքում, երբ նախագահ Սարգսյանը արձանագրություններն ուղարկում է խորհրդարան վավերացման, իսկ Լոնդոնում «կողմնորոշող կարծիք» է հայտնում արձանագրությունների վավերացման վերաբերյալ: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները չունեն սկզբունքային դիրքորոշումներ, այդ դիրքորոշումները կարող են փոխվել ամեն օր, յուրաքանչյուր հաջորդ օրը կարող են արվել նախորդ հայտարարությանը հակասող քայլեր»:
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի բնորոշմամբ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները «զուտ կոսմետիկ բնույթ են կրում»:
Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, դա ամբողջությամբ չի փարատում Դաշնակցության մտահոգությունները. - «Այս փոփոխությունը գերազանցապես քաղաքական մի տրյուկ է, որով իշխանությունը փորձում է նաեւ Թուրքիային ցույց տալ, որ մենք այսպիսի հնարավորություն էլ ունենք, եւ հետեւաբար Թուրքիային դրդի, որպեսզի Թուրքիան արագ վավերացում իրականացնի»:
Դաշնակցությունը, ի դեպ, եւս խնդրին վերաբերող օրենքի նախագիծ է մշակել, որը հիմա կառավարությունում ներքին շրջանառության մեջ է դրվել: Այն, ըստ Մինասյանի, շատ ավելի «համակարգային է, ընդգրկուն» եւ Ազգային ժողովին «իրավունք է տալիս մասնակցել միջազգային պայմանագրի վավերացմանը՝ վերապահում անելու իրավասությամբ»: