Էրդողանը «ոչ օբյեկտիվ» է որակում Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի զեկույցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, քննադատել է Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի վերջին զեկույցը՝ այն որակելով ոչ օբյեկտիվ, իրականությանը ոչ համապատասխան, որը կարող է բացասաբար անդրադառնալ Եվրամիությանը` Թուրքիայի անդամակցության գործընթացին։

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Կիպրոսի տարածքից, եւ ափսոսանք էր հայտնել, որ պաշտոնական Անկարան 4 տարի շարունակ հրաժարվում է հետեւել Եվրամիության հետ ստորագրված արձանագրությունների դրույթներին։