Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի օրը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում բանաստեղծի շիրիմի մոտ հավաքվել էին պաշտոնյաներ, գրողներ, Տերյանի պոեզիայի սիրահարներ: Պանթեոն այցելեց ու Տերյանի հուշաքարին ծաղիկներ դրեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ընդամենը 35 տարի ապրած Վահան Տերյանը թողել է գրական մեծ ժառանգություն, որի մի մասը, ցավոք, դեռեւս անտիպ է:
«Արդեն քառորդ դար է, որ մենք որոնում ենք այն արխիվը, որ Տերյանը Օրենբուրգ գնալիս թողել էր Մոսկվայում՝ իր ընկեր Պողոս Մակինցյանի մոտ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը՝ հավելելով, որ ներկայումս այդ արխիվը Պողոս Մակինցյանի դստեր՝ այժմ 90-ամյա Անահիտ Մակինցյանի մոտ է, ով հրաժարվում է վերադարձնել ձեռագրերը:
«Վերջին պայմանը դրել է, որ ձեռագրերը կտա, եթե Երեւանում բացվի Վահան Տերյանի տուն-թանգարան», - ասաց Իսահակյանը՝ շարունակելով. - «Այդ մասին խոսք եղավ կառավարական հանձնաժողովում եւ երկրի վարչապետը հանձնարարական տվեց, որ իրապես գտնեն մի հարմար շենք, որտեղ բացվի Տերյանի թանգարանը: