«Թուրք-հայկական արձանագրությունների հարցում Երեւանը բարի կամք չի ցուցաբերում», -երեքշաբթի ադրբեջանական Trend News գործակաությանն ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը կառուցողական քայլ չէր, եւ կատարված փոփոխություններից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները վերադարձել են նախկին մակարդակին», - ասել է Դավութօղլուն։
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ Սահմանադրությանը չհակասող է ճանաչեց ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրին, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը շեշտել է, որ արձանագրությունները չեն առնչվում որեւէ երրորդ կողմի` հակառակ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերի:
Դավութօղլուի խոսքով, եթե Հայաստանը չհրաժարվի իր զբաղեցրած ապակառուցողական դիրքորոշումից, հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելը անհնարին կդառնա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում մարտի 4-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ծրագրերին, Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ այս հարցը բարձրացնելով՝ հայկական կողմը ձգտում է խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացը։