Toyota-ն հետ է կանչում Prius մակնիշի մեքենաները

Toyota Motor կորպորացիան հայտարարել է, որ իր Prius մակնիշի հիբրիդ վառելիքով աշխատող մեքենաների արգելակման համակարգում խնդիրներ կան, ինչի հետեւանքով ավտոարտադրողը որոշել է Ճապոնիայում հետ կանչել մեքենաները՝ տեխզննման եւ վերանորոգման համար, ինչպես նաեւ կասեցնել նոր մոդելների առաքումները։

Ավելի վաղ Toyota-ն ստիպված էր եղել հետ կանչել ավելի քան 8 միլլիոն մեքենաներ ամբողջ աշխարհում։