Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդգրկումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Hyurriyet թերթին, Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների հարցերին պատասխանել է ինքնաթիռում՝ Մյունխենում կայացած անվտանգության միջազգային համաժողովից վերադառնալիս։ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին, մասնավորապես, հայտնել է, որ Մյունխենում թուրքական կողմի անհանգստություններն է փոխանցել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգին։
«Մենք նրանց ասացինք, որ իրենք կարող են Կոնգրեսում տեղի ունեցածը պատահականություն համարել, սակայն մեր կարծիքով դա բոլորովին էլ պատահական չէ», - ասել է Դավութօղլուն։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության կդրվի մարտի 4-ին։
«Վերջին շաբաթներին որոշակի հաջորդականությամբ ընթացող զարգացումները մեզ լրջորեն անհանգստացնում են», - ասել է Դավութօղլուն՝ պարզաբանելով. - «Նախ Հայաստանի Սահմանադրական դատարանը մեզ համար անընդունելի մեկնաբանություններ արեց ստորագրված արձանագրությունների վերաբերյալ։ Այնուհետեւ, Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպմանը հայկական կողմը նահանջեց կառուցողական դիրքորոշումից։ Այժմ էլ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ է մտնում այսպիսի օրենսդրական նախաձեռնություն»։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե վերոհիշյալ երեք իրադարձությունների հաջորդականությունը մտածելու առիթ է տալիս, որ «այս ամենը պատահականություն չէ»։
«Ինչո՞ւ է այս [Ցեղասպանության ճանաչման] հարցը օրակարգ մտնում հիմա։ Թող մեզանից արձանագրությունների վավերացում չսպասեն՝ որպես ճնշման գործոն օգտագործելով ապրիլի 24-ը», - հայտարարել է Դավութօղլուն։ - «Այս բանաձեւի ներառումը օրակարգ չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի շահերից։ Այս գործընթացը կարող է փակուղու առաջ կանգնեցնել ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման գործընթացը, որը մենք այս մակարդակին ենք հասցրել մեծ ջանքերի գնով։ Վաշինգտոնը պետք է ավելի մեծ ուշադրությամբ մոտենա մեզ համար զգայուն հարցերին», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։