Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով զեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն երեկ տարածած հայտարարության մեջ նշել են, որ գրավոր դիմելու են Հայաստանի խորհրդարանին՝ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը տրամադրելու խնդրանքով:
Մարտի 1-2- իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մի շարք առաջարկներ էր ներկայացրել, որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը նշանակված է Փարիզում մարտի 17-ին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշված հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ասաց, որ երեկ արդեն ստորագրվել է կառավարությանն ուղղված գրությունը, որտեղ նշված են «բոլոր հարցերը, որոնք բխում են ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից», այդ թվում՝ բարեփոխումների իրականացման ժամանակացույցին վերաբերող:
«Ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս կստանանք կառավարության ծրագրերը, սակայն դա չի նշանակում, որ Ազգային ժողովը այս հարցում չպետք է լինի նախաձեռնող», - ասաց Հարությունյանը: - «Անշուշտ, ցանկացած նման հարցում պարտավորությունը, առաջին հերթին, գործադիր իշխանությանն է: Սակայն քաղաքական առումով Ազգային ժողովը չի կարող անմասն մնալ, եւ, կարծում եմ, որ շատ շուտով նաեւ Ազգային ժողովի կոալիցիայի գործընկերները պետք է հավաքվեն եւ քննարկեն՝ իրենք ինչ անելիքներ ունեն այդ հարցերի շուրջ»:
Հարցին, թե ինչո՞ւ միայն կոալիցիոն գործընկերները, Հարությունյանը արձագանքեց. - «Ես համաձայն եմ. թերեւս սայթաքում էր: Ուղղակի պատասխանատվությունը՝ քաղաքական, առաջին հերթին կոալիցիոն գործընկերներինն է: Դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է ընդհանրապես չմասնակցի աշխատանքներին: Սակայն պատասխանատվություն ստանձնողը կոալիցիան է: Ձախողելու համար պատասխանատվությունը եւս կոալիցիանն է: Եթե առաջընթաց չեղավ՝ պատասխանատվությունը կոալիցիայինն է»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք կոալիցիան նույնքան պատասխանատվություն է վերցնում մարտի 1-ի իրադարձությունների առումով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Քաղաքական առումով դա ակնհայտ է: Երբ կազմում ես իշխանություն, դու պատասխանատու ես ամեն ինչի համար: Պոզիտիվ պատասխանատվություն ես կրում»:
Ազգային ժողովում «ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս հարցում շատ բան կախված է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից. - «Եթե Հայաստանի իշխանությունները վավերացնեն դրանք, ապա նրանց անգամ կներվի ժամանակացույց չներկայացնելը»:
Հակառակ դեպքում, ըստ Սաֆարյանի՝ կլինեն «անակնկալներ, շատ ավելի տհաճ անակնկալներ»:
Համազեկուցողները հայտարարության մեջ նշել են, որ հարկավոր է «առանց հապաղելու» իրականացնել ընտրական օրենսգրքի «վաղուց հասունացած» բարեփոխումները:
Այս առնչությամբ Դավիթ Հարությունյանը ասաց. - «Իմ գնահատմամբ, առավելագույն ժամկետը՝ օրենսդրական նախաձեռնություն նախապատրաստելու, կկազմի մոտավորապես երկու ամիս, որից հետո՝ մոտավորապես մեկ ամիս վերջնական փորձաքննության համար»: