Ժամանակակից հայ արձակում իր հաստատուն տեղն ունեցող գրողներից մեկը՝ Լեւոն Խեչոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր մտահոգություններն է հնչեցնում Հայաստանում ներքաղաքական դրության, մշակույթի ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ:
«2010 թվականից իմ սպասում այն է, որ ես սպասում եմ իմ մարտական ընկերների ազատագրությանը՝ Սասուն Միքայելյան, Արամ Բարեղամյան եւ մնացած այն 15 տղաները», - ասաց նա՝ շեշտելով. - «Ամենակարեւոր ակնկալիքը սա է: Չէ՞ որ այդ տղաները ազգի ողնաշարն են: Դա շատ կարեւոր բարոյական հարց է, որ պետությունը պարտավոր է այդ հարցը լուծել»:
«Պիտի ասել, որ բոլորն էլ քաղբանտարկյալ են», - շարունակեց Խեչոյանը: - «Ո՞վ չգիտի, որ Սասուն Միքայելյանը մարտի դաշտում սխրանքներ է գործել, ուղղակի սխրանքներ... Եվ կարելի է նման մարդուն դատապարտե՞լ, երբ որ իրենով օրինակ պիտի ցույց տանք մեր երիտասարդներին: Հայրենասիրության օրինակ պիտի լինի ինքը, ոչ թե ինքը բերդում պիտի լինի»:
Անդրադառնալով մշակութային խնդիրներին՝ գրողն ասաց, որ, իր համոզմամբ, այսօր ամենացավալին այն է, որ մեր հասարակության մեջ շատերն իրոք չեն գիտակցում, թե ինչ ասել է արվեստ եւ մշակույթ:
«Դարերի ընթացքում ժամանակներ են եղել, երբ նույնիսկ պետություն չենք ունեցել, բայց միշտ, բոլոր պայմաններում պահվել է ազգը՝ մշակույթի շնորհիվ: Ես մտածում եմ, որ մշակույթն է ազգի արժանապատվությունը, իսկ արժանապատվություն լինում է միայն ու միայն մշակույթի շնորհիվ: Երբ ցանկացած քաղաքացի իր ազգի պատմությունը լավ գիտի, նա նաեւ հպարտ է լինում, նրա ողնաշարը պինդ է լինում, եւ հողի վրա կարողանում է հպարտ ման գալ: Սա է մշակույթ ասածը ինձ համար», - ասաց Խեչոյանը՝ միաժամանակ չհամաձայնելով կարծիքին, թե Հայաստանում այսօր արվեստ ու մշակույթ չի ստեղծվում:
«Մշակույթը, անկախ ամեն ինչից, ինքը զարգանում է», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Պարզապես հեռուստատեսությունները, թերթերը անուններ կան՝ շատ են տալիս, անուններ կան՝ իսպառ չեն տալիս: Մշակույթի գործիչը ինքը մշակ է... Ինքը իր համար, գլուխը կախ իր գործը անում է: Գրողներ կան, որ հիմա տանը նստած իրենց գործը անում են: Պարզապես քարոզչություն է հիմա գնում, թե մենք արվեստ չունենք... Շատ լա՜վ էլ ունենք»: