Որքան մոտենում է փետրվարի 14-ը, եվրատեսիլյան հայկական կրքերը ավելի ու ավելի թեժանում են: Այս տարվա գլխավոր ֆավորիտ Էմմին, ով մի քանի օր է արդեն նաեւ բլոգեր է, հունվարի 31-ին հյուրընկալել է իր գործընկերներին` հայաստանցի հայտնի բլոգերներին:
Թեյի սեղանի շուրջ Էմմին ներկայացրել է այն 4 երգերը, որոնցից մեկը նա պետք է ընտրի եւ ներկայացնի հայաստանյան նախընտրական փուլին: Ինտերնետային օրագիր վարողների եւ երգչուհու կարծիքը համընկել է. բլոգերներն էլ խորհուրդ են տվել Էմմիին մրցույթին ներկայացնել «Hey» անվանումով երգը: «Շատ դրական ու ժամանակակից երգ է, կոչ է բոլորին մեզ հետ ասել հեյ. «Let me hear you say hey», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ներկայացրեց երգչուհին:
Փետրվարի 3-ին ԱՄՆ-ից պարողների հետ Երեւան կժամանի Միհրանը, ով եւ մտադիր է Էմմի հետ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլին», եթե հաղթահարեն նախընտրական փուլը: Էմմին ինքը մինչեւ նոր տարի Միացյալ Նահանգներում էր, որտեղ իր պարային կարողություններն է հմտացրել, ձայնագրել է 4 երգերը: Ի դեպ, պարզվում է` երգեր Էմմիին ներկայացրել են երգահաններ աշխարհի բազմաթիվ երկրներից: Շատ ակտիվ են եղել թուրք հեղինակները` առաջարկելով Էմմիին Հայաստանը մրցույթում ներկայացնել իրենց գրած երգով: Արդեն ընտրված երգի հեղինակի անունը Էմմին կհրապարկի փետրվարի 10-ից հետո` երգի շնորհանդեսի ժամանակ:
Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու հայտեր են ներկայացրել Ռազմիկ Ամյանը, Հայկ Կասպարովը, այլ արտիստներ, սակայն Էմմի-Միհրան զույգի գլխավոր մրցակիցն է համարվում մոսկվաբնակ երգչուհի Եվա Ռիվասը: Նրա հայաստանյան գործավար Սամվել Գրիգորյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հստակեցրեց Եվայի ազգային պատկանելության շուրջ խոսակցությունները. «Մայրը լիարժեք հայուհի է: Հայրը հույնի եւ ռուսի խառնուրդ է: 75 % -ով հայուհի է Եվան»:
Հայ հանդիսատեսին բոլորովին վերջերս հայտնի դարձած Եվա Ռիվասը մրցույթին ներկայանալու է «Apricot stone»` «Ծիրանի կորիզ» երգով: Մամուլը շարունակում է պնդել, որ երգչուհին Հայաստանում վայելում է լուրջ հովանավորություն, ինչը կարող է ազդել հայաստանյան մրցույթի արդյունքների վրա. «Եվայի պրոդյուսերը Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնն է` Վալերի Սահարյանի գլխավորությամբ: Եթե հովանավորներ, ուրեմն հենց նրանք կլինեն», - ասաց Սամվել Գրիգորյանը: