ՀԱԿ-ի երիտասարդական թեւը բողոքի երթ անցկացրեց


Ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւը Երեւանում անցկացրեց երթ՝ պահանջելով պատժել «Մարտի 1»-ի մեղավորներին:

Երիտասարդները՝ պաստառներով ու դրոշներով, Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանը:

Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ երիտասարդներին միացան նաեւ ամեն ուրբաթ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների բողոքի ցույց անցկացնողները:

Երթը անցավ խաղաղ առանց միջադեպերի:


Տաթեւիկ Լազարյան


Տաթեւիկ Լազարյան