«Միավորվեք հանուն Հայիթիի» ցուցահանդես Երեւանում

Հունվարի 29-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում բացվեց բարեգործական ցուցահանդես-վաճառք` ի նպաստ Հայիթիի երկրաշարժից տուժածների: Միջոցառման նախաձեռնողն են ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան եւ 6 հասարակական կազմակերպություններ: Կառավարության ներկայացուցիչներ, հասարակական եւ միջազգային ոլորտի գործիչներ համախմբվել էին` աջակցելու Հայիթիի ժողովրդին` գնելով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից: Հավաքված ողջ հասույթը ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության միջոցով կուղղվի ՄԱԿ-ի Արտակարգ հակազդման հիմնադրամին` Հայիթիի բնակչությանն օգնություն տրամադրելու նպատակով: