Դիարբեքիրում 15-ամյա քրդուհին դատապարտվել է 7 տարի 9 ամիս ազատազրկման՝ ոստիկանի վրա քարեր նետելու եւ արգելված կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Անչափահաս Բերիվանի դատավճիռը հրապարակել է Դիարբեքիրի հատուկ նշանակության գերագույն դատարանը:
Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ` Բերիվանը ձերբակալվել է հոկտեմբերի 9-ին Դիարբեքիրի արեւելյան Բաթման քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ: Ցույցի մասին տեսանյութերում դեմքը փակած աղջիկը, ոստիկանության պնդմամբ, Բերիվանն է: Քուրդ աղջիկը հերքում է մեղադրանքը՝ պնդելով, թե այդ տեսանյութում ինքը չէ, թե ինքը ձերբակալվել է քաղաքի կենտրոնում ապրող իր մորաքրոջը այցի գնալու ժամանակ:
Մեղադրող կողմը պահանջել է դատապարտել Բերիվանին 13 տարվա ազատազրկման. 7 տարի` ահաբեկչական կազմակերպության անունից հանցագործություն կատարելու, 5 տարի` ապօրինի ցույցին մասնակցելու եւ 1 տարի՝ կազմակերպության համար քարոզչություն իրականացնելու համար:
Դատարանը, սակայն, Բերիվանին դատապարտել է 7 տարի 9 ամիս ազատազրկման՝ մեղմացուցիչ հանգամանք համարելով նրա անչափահաս լինելը:
Դատարանում դատավճռի հրապարակումից հետո աղջկա մայրը լաց լինելով բացականչել է. - «Մի՞թե նա մարդասպան է, անգամ մարդասպանները այսպիսի խիստ պատժի չեն դատապարտվում»: