Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) կարծում են, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը «արագանում է եւ այն գնում է դեպի վերջնական հանգուցալուծում»:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը փոխանցեց, որ իրենք տեղեկություններ ունեն, թե քննարկվող փաստաթղթի նախաբանում, որի շուրջ կողմերը փոխըմբռնման են եկել, տեղ է գտել հայկական կողմի համար վտանգավոր ձեւակերպում:
«Մենք տեղեկություններ ունենք, որ այդ նախաբանը, ըստ էության, կրկնում է այն սկզբունքների շարադրանքը, որոնք ընդունվեցին Աթենքում՝ ԵԱՀԿ-ի վերջին նախարարական ժողովի ժամանակ», - ասաց Զուրաբյանը: - «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը համաձայնեց, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ մենք տեղեկություններ ունենք, որ հիմա դա իրականացվում է, եւ նախաբանի մեջ հենց այդ սկզբունքը արտացոլված է: Այսինքն՝ սրանք բավականին տագնապալի զարգացումներ են»:
Զուրաբյանը «դատարկ դեմագոգիա» է որակում Հայաստանի իշխանությունների պնդումները, թե տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին ամրագրված է նաեւ ազգերի ինքորոշման սկզբունքը՝ պնդելով, որ դա նշանակում է, որ «Ղարաբաղը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմում»:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ այժմ Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կան Ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթղթերը ստորագրելու ուղղությամբ, եւ այս պարագայում Հայաստանը «զրկվել է նաեւ Ռուսաստանի աջակցությունից»: Հետեւաբար, ինչպես ասաց ընդդիմադիր գործիչը, Հայաստանի իշխանությունները փորձում են ակտիվացնել Իրանին՝ «խնդրի հանգուցալուծումը ձգձգելու նպատակով»:
«Այդ պատճառով Սերժ Սարգսյանը ուղարկեց Ռոբերտ Քոչարյանին Իրան՝ բանակցելու», - հայտարարեց Զուրաբյանը: - «Ինչո՞ւ հենց Ռոբերտ Քոչարյանին: Որովհետեւ Սերժ Սարգյսանը պետք է ապահովեր բանակցությունների այնպիսի մեխանիզմ, որ կարողանար այդ այցը ներկայացնել որպես մասնավոր այց, եւ որ չարժանարար միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահների բացասական արձագանքին»:
Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ), մինչդեռ, կարծում է, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը «որեւէ բանով չտարբերվեց նախորդ հանդիպումներից»:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախաբանին, ապա, Կարապետյանի խոսքով, Դաշնակցությունը տեղյակ չէ այդ փաստաթղթի բովանդակությանը: Նա հավելեց, որ այժմ իրենց խմբակցությունը քննարկում է արտգործնախարարություն դիմելու եւ փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցը:
«Որեւէ նպաստավոր զարգացում Հայաստանի համար ես այս պահին չեմ տեսնում. թուլացող երկիրը չի կարող ամուր դիրքերից հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», - ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիմիր Կարապետյանը:
Կարապետյանը, ով մինչեւ 2008 թվականի հետընտրական իրադարձությունները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարն էր, ասաց. - «Ես ծանոթ եմ Մադրիդյան սկզբունքներին, գիտեմ` որն է այն նիշը փոխադարձ զիջումների, որ կան այդ սկզբունքների մեջ, կարող եմ ասել, որ որոշակի տրամաբանություն այդ փաստաթուղթը իր մեջ ուներ` ուժերի բալանսի առումով, եւ շատ մեծ մտահոգություն ունեմ այս նորացված սկզբունքների կապակցությամբ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը տարբեր ժամանակներ է ներկայացվել կողմերին. Ադրբեջանը այն ստացել է դեռեւս անցած տարի, հայկական կողմին ներկայացվել են այդ սկզբունքները միայն օրեր առաջ: Ունեմ մտավախություն, որ այդ փաստաթուղթը լի է շատ վտանգավոր դրույթներով»:
Ընդդիմադիր շարժման ներկայացուցչի կարծիքով` Ադրբեջանը հետզհետե կոշտացնում է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ, եւ դա առաջընթացի բացակայության հիմնական պատճառն է. - «Այն բանից հետո, երբ Աթենքում Հայաստանը համաձայնեց հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, շատ տրամաբանական է, որ Ադրբեջանը պետք է ավելի կոշտացներ իր մոտեցումը եւ ավելի բարձրացներ պահանջների սանդղակը: Կարծում եմ, մենք այդ գործընթացի ականատեսն ենք, եւ այդ խայտառակ ձախողումը, որ տեղի ունեցավ Աթենքում, դեռ շարունակությունը իր ունենալու է` ազդեցություն թողնելով բանակցությունների վրա»:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մինչդեռ, այն կարծիքին է, որ նախագահների եռակողմ հանդիպումը եւս մեկ դրական քայլ էր դեպի առաջ: Իսկ բանակցային գործընթացը նա գնահատեց իբրեւ նպաստավոր ե'ւ Հայաստանի, ե'ւ Ղարաբաղի, ե'ւ Ադրբեջանի համար. - «Որովհետեւ այնտեղ սկզբունքները դրված են` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, այսինքն` այդ առումով, բնականաբար, պետք է լինի դրական ե'ւ մեզ համար, ե'ւ Ադրբեջանի համար»: