Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը ժամանեց Կիեւ

Ուկրաինայում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Զուրաբովը այսօր ժամանել է Կիեւ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեռ անցյալ տարվա օգոստոսին է Զուրաբովին դեսպան նշանակել, սակայն երկու երկրների միջեւ քաղաքական լարվածության հետեւանքով դիվանագետի մեկնումը Կիեւ անընդհատ հետաձգվում էր։