ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ այս շաբաթ կայացած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասված է տարածաշրջան այցի արդյունքներով համանախագահների հրապարակած հայտարարությունում:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն տեղեկացնում են, որ հունվարի 20-ին Երեւանում հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` նրան են փոխանցել «2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը` համանախագահների կողմից Հիմնարար սկզբունքների նոր ձեւակերպմամբ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը փոխանցվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին` միջնորդների Բաքու կատարած այցի ժամանակ:
Համանախագահները ընդգծում են, որ համապատասխան հրահանգը ստացել էին իրենց նախագահներից 2009 թվականին Ակվիլայում:
«Համանախագահների հետ իրենց քննարկումներում երկու նախագահներն էլ [Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը] իրենց նվիրվածությունը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն եւ վերահաստատեցին լրջությունը, որով իրենց կողմը մոտենում է բանակցություններին», - ասված է միջնորդների ուրբաթ օրվա հայտարարությունում:
Տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները մեկնել են Աստանա` ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող Ղազախստանի կառավարության հետ խորհրդակցությունների համար: Աստանայում խորհրդակցություններից հետո նրանք կմեկնեն Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հյուրընկալելու է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպումը: