Երեքշաբթի օրը Երեւան են ժամանել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները:
Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) այս պահին բանակցում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ լրատվամիջոցների համար որեւէ հայտարարություն երեւանյան հանդիպումների ավարտին նախատեսված չէ: Նա հավելեց, որ վաղը համանախագահները մեկնելու են Բաքու: