Վրաց անվանի երգիչ եւ դերասան Վախթանգ Կիկաբիձեն մտադիր է իր թեկնածությունը առաջադրել այս տարվա մայիսին կայանալիք Թբիլիսիի սակրեբուլոյի` քաղաքային խորհրդի ընտրություններում։ Այդ մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` վկայակոչելով վրացական «Ալիա» օրաթերթի տարածած լուրը:
Ըստ թերթի` Կիկաբիձեն ընտրություններին մասնակցելու է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով, որտեղ ընդգրկված կլինի թեկնածուների առաջին տասնյակում։
Թբիլիսիի սակրեբուլոն ունի 50 տեղ, որոնցից 25-ը համալրվում է մեծամասնական, 25-ը` համամասնական ընտրակարգով։ Հաղորդվում է, թե իշխող կուսակցությունը փորձում է տեղական ընտրությունների նախօրեին «հավաքագրել» անվանի մարդկանց։
Կիկաբիձեն 2008 թվականի ռուս - վրացական կարճատեւ պատերազմի օրերին միանշանակ աջակցություն հայտնեց նախագահ Սահակաշվիլիին եւ նույնիսկ ձայնագրեց հատուկ տեսահոլովակ, որում դիմելով ռուսաստանցիներին` ասում է, թե «դուք ինձ չեք դավաճանել, հիասթափեցրել եք»։
«Հոլովակը հասցեագրված էր Ռուսաստանի մտավորականներին, նպատակն էր հիշեցնել, որ մենք ժամանակին բարեկամ էինք, միասին երեկոներ ենք անցկացրել, համերգներ, ցուցահանդեսներ, գնալ-գալ կար, հյուրեր ենք ընդունել, Վրաստանը միշտ հյուրընկալ երկիր է եղել», - ասել է դառնացած արվեստագետը եւ հավելել. - «Իհարկե, մտավորականները չեն մեղավոր, քաղաքականությունը մի բան է, մարդիկ` այլ, իսկ հիասթափությունը, այո, կա, որովհետեւ մարդիկ չեն ասում այն, ինչ զգում են, իրենց թույլ չեն տալիս ճշմարտությունը ասել»։
Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվեց ընդունել «Բարեկամության» շքանշանը, որը նրան դեռ ռազմական գործողություններից առաջ` 2008-ի հուլիսին շնորհել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Հետագայում արվեստագետը խոստովանել է, որ կարոտում է Ռուսաստանում ապրող իր բազմաթիվ ընկերներին եւ երկրպագուներին։