«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան



Մոսկովյան երկօրյա այցի ավարտին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է ազդել Հայաստանի վրա եւ զիջումներ կորզել Ղարաբաղի խնդրում։ Երեք օրից՝ հունվարի 18-ին, Մոսկվա կժամանի Հայաստանի նախագահը։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանին բավական լարված բանակցություններ են սպասում։

Ուկրաինայում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը՝ հունվարի 15-ին, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող 18 թեկնածուները շարունակում են քննադատել իրենց մրցակիցներին եւ նախընտրական վերջին խոստումները տալ ընտրողներին:

Համաշխարհային հանրությունը անում է հնարավորը՝ Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։

Մանրամասները՝ «Մոլորակ» ծրագրի այս թողարկման մեջ։ «Մոլորակը» պատրաստել են Հրաչ Մելքումյանը, Աստղիկ Բեդեւյանը, Ազա Բաբայանը, Հասմիկ Սմբատյանը, Արմեն Քոլոյանը։