7 տարի Հայաստանից հեռու, թողարկված 5 ձայնասկավառակ, շուրջ 100 համերգ. Միացյալ նահանգներում ապրող ու ստեղծագործող Գոռ Մխիթարյանը նշված հաշվարկներում արձանագրում է օվկիանոսից այն կողմ իր վարած ստեղծագործական կյանքի արդյունքները: Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու երգում է գրեթե բացառապես հայերեն: ԱՄՆ-ից «Մաքսլիբերթի»-ին տված բացառիկ հարցազրույցում բացատրեց, որ Հայաստանից հեռացել է «փակուղում», հայտնվելուց հետո, բայց չի այրել կամուրջները:
Վանաձորում ծնված Գոռ Մխիթարյանը 90-ականներին ստեղծեց «Լավ էլի» խումբը, հետո 2001-ին առնաձնացավ, իսկ 2003-ին արդեն բռնեց ԱՄՆ-ի ճամփան, որտեղ հիմա էլ շարունակում է, իր խոսքերով, պտղաբեր գործունեությունը`համերգներ, ձայնագրություններ: Աշխատում է երաժիշտներ Արտ Գրիգորյանի, Վարուժան Հովակիմյանի, Անդրե Հարությունյանի եւ Ջեյ Դինի հետ: Իրենց հանդիսատեսի շարքերում հիմնականում հայերի են հանդիպում:
Իր ստեղծագործությունների ժանրը Գոռ Մխիթարյանը սահմանում է որպես պարզապես այլընտրանքային երաժշտություն: Երաժշտական քննադատներն էլ նրա ստեղծածը անվանում են «հայկական երաժշտություն, որպիսին դեռ երբեւէ չէր լսվել»:
Իր արվեստում Գոռ Մխիթարյանը մշտապես անկեղծության է ձգտում, իսկ վերջերս մի նոր կանգառում է հաստատվել. նոր լեզվով հնի մասին, հայկական հոգեւոր երաժշտությունը` նոր հնչյուններով, որ արտահայտել է մոտ 1 տարի առաջ թողարկած «Հոգի» ալբոմում: Այստեղ նույնպես հիմնականում հեղինակային ստեղծագործություններ են տեղ գտել` բացառությամբ 2 երգի` «Հայր մեր» տերունական աղոթքի, որ հնչում է կիթառի ուղեկցությամբ, եւ Նահապետ Քուչակի «Հայրեններ»-ից մեկի, որի տեսքտը Գռոն ինքն է շարունակել:
Գոռ Մխիթարյանը գրեթե ամեն տարի փորձում է լինել հայրենիքում, հիմա էլ հույս ունի, որ ամռանը նորից կգա Հայաստան, կհանդիպի ընկերներին, անգամ համերգ ունենալու մասին է մտածում: Մինչ այդ ինտերնետի ու անձնական կապերի օգնությամբ ուշադիր հետեւում է հայաստանյան երաժշտության զարգացումներին ու ցավով նշում, որ անմխիթար անճաշակությունը հայերի հետ է գրեթե ամենուր:
Այդուհանդերձ, Գոռ Մխիթարյանը փորձում է հաստատել իր այլընտրանքային դիրքերն ու ցույց տալ, որ համատարած ու քննադատելի իրականության մեջ լուսավոր կետեր նույնպես կան: