Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ստացել է շաբաթասկզբին տեղի ունեցած դիվանագիտական սկանդալի կապակցությամբ Իսրայելի ներողությունը` «ցանկալի եւ սպասված դիվանագիտական տերմիններով»:
«Ներողություն եմ խնդրում դեմարշի արտահայտման եւ իրականացման ձեւի համար: Խնդրում եմ, փոխանցեք սա նաեւ թուրք ժողովրդին, ում նկատմամբ ես մեծ հարգանք եմ տածում», - ասված է, մասնավորապես, թուրք դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլին Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնի ուղղած նամակում, որը տարածել է Իսրայելի կառավարությունը:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սպառնացել էր մինչեւ երեկո դիվանագիտական սխալը չուղղելու դեպքում հետ կանչել Թուրքիայի դեսպանին:
Երկուշաբթի օրը Իսրայելի փոխարտգործնախարարը Դանի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլին հրավիրել էր ԱԳՆ` բացատրություն պահանջելու թուրքական հեռուստատեսությամբ մի սերիալ ցուցադրելու համար, որտեղ իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առեւանգող: Հանդիպման ժամանակ Այալոնը Թուրքիայի դեսպանին նստեցրել է ավելի ցածր բազմոցին եւ եբրայերենով դիմելով ներկա լուսանկարիչներին՝ ասել. - «Ուշադրություն դարձրեք, որ նա նստած է ավելի ցածր աթոռին, մենք` նրանից ավելի բարձր, սեղանին միայն մեկ` իսրայելական դրոշ կա, եւ մենք չենք ժպտում»: