Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով Մոսկվայում է

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում են Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումներում քննարկվելու են հայ - ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: