ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս հանդիպելու է Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ` խորհրդակցելու հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունների շուրջ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
Հանդիպմանը հրավիրված են Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը:
Ամերիկայի հայկական համագումարը իր հաղորդագրությունում ընդգծում է, որ Հայաստանը կառուցողական մոտեցում է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, մինչդեռ պաշտոնական Անկարան շարունակում է կապել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ եւ ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, ինչի առնչությամբ իրենց մտահոգություններն էլ հայկական կազմակերպությունները պատրաստվում են փոխանցել պետքարտուղարին: