Հայաստանը տոնում է Նոր տարին

Հայաստանի ավելի քան 3 միլիոն քաղաքացիները նշեցին Նոր տարվա գալուստը։ Հայաստանցիները տարեմուտը դիմավորեցին տոնական սեղանների շուրջ, շատերը անցնող տարվա վերջին վայրկյանները եւ Նոր տարվա գալուստը ուղեկցեցին նախօրոք պատրաստած մեծ ու փոքր հրթիռների հրավառությամբ։

Հանրապետության քաղաքաների մեծ ու փոքր հրապարակներում բազմաթիվ տոնական եղեւնիներ են զարդարվել։

Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը իր տոնական ուղերձում մաղթեց, որ Հայաստանում եւ նրա շուրջ տիրեն խաղաղությունն ու կայունությունը։

«Թող աշխարհասփյուռ եւ հայրենաբնակ հայության համար 2010 թվականը դառնա համազգային ծրագրերի հաջող իրականացման եւ մեր ազգային նպատակների իրագործման ճանապարհին լուրջ քայլերի տարի», - իր շնորհավորական ուղերձը եզրափակեց նախագահը։

Ավելի վաղ շնորհավորական ուղերձներ էին հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։