Մեր տարածաշրջանում այսօր խաղաղության ու կայունության ավելի մեծ պաշար կա, քան մեկ տարի առաջ. նոր տարվա շեմին ավանդական ամանորյա շնորհավորական ուղերձով դիմելով ժողովրդին՝ արձանագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այդ ապահովության բաղկացուցիչները բազմաթիվ են, եւ դրանցից յուրաքանչյուրի պարագայում Հայաստանն ունի իր կարեւոր ու անփոխարինելի մասը։ Բաղկացուցիչներից ամենաառանցքայինը մեզ համար տարեցտարի ամրացող Հայոց բանակն է, որ օր ու գիշեր, այդ թվում եւ այս տոնական պահին պաշտպանում է հայրենիքի անդորրը», - նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների ֆոնին, նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ հանդիսանում է Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ին այցելել էր երկրի պաշտպանական դիրքեր:
Նախագահը անցնող տարին նշանակալի է համարել արտաքին քաղաքական «նոր վարքագծով», որը բնորոշվում է «ո՛չ թե այլոց քայլերին արձագանքելով, այլ սեփական նախաձեռնություններով»։
Առաջին հերթին ակնարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանն ուղղված քայլերը՝ նախագահը իր արտաքին քաղաքականությունը նկարագրել է որպես «նախաձեռնություններ, որոնք կոչված են մեր երկիրը բարձրացնելու միջազգային քաղաքականության նոր ուղեծիր, բացելու զարգացման նոր հորիզոններ»։
Անցնող տարում արտաքին քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում նախագահի ձեռնարկած քայլերը, որոնց առթիվ իրենց աջակցությունն ու դրվատալից գնահատականները բարձրաձայնեցին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, միանշանակորեն չէին ընդունվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում։
Մասնավորապես, ապրիլի 23-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի իշխող կոալիցիան լքեց Դաշնակցություն կուսակցությունը, իսկ օգոստոսի վերջին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների հրապարակմանը հետեւեցին բողոքի ցույցեր, հանրահավաքներ Հայաստանում եւ Սփյուռքի հայկական այն գաղթօջախներում, որտեղ Սերժ Սարգսյանը այցելեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում իր տեսակետները ներկայացնելու համար։
«Անցնող տարին դարձավ նաեւ համայն հայությանը հուզող, Հայաստանի եւ հայության տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայության ներկայի ու ապագայի մասին շահագրգիռ քննարկումների կարեւորագույն ժամանակահատված», - այս առիթով իր ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը. - «Արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զավակներով»:
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, անցնող տարին երկրի տնտեսության համար «իսկական փորձություն» էր։ Հետխորհրդային ճգնաժամից եւ 90-ականների պատերազմական տարիներից հետո առաջին անգամ Հայաստանի տնտեսությունը զգալի անկում ապրեց, որը, տարբեր գնահատականներով կազմելու է 15-15.5 տոկոս, ինչը վատթարագույն ցուցանիշներից է ողջ հետխորհրդային տարածքում։
«Մեզ չհաջողվեց խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքներից, ինչպես դա չհաջողվեց համաշխարհային տնտեսության մաս կազմող երկրներից գրեթե ոչ մեկին, բայց մեզ հաջողվեց նվազագույնի հասցնել ճգնաժամի հնարավոր սոցիալական հետեւանքները։ Պետությունը կատարեց եւ հաջորդ տարի էլ ամբողջությամբ կատարելու է սոցիալական ոլորտի իր բոլոր պարտավորությունները», - այս առիթով ասել է Սերժ Սարգսյանը։
Տնտեսության համար առավել աղետալի հետեւանքներից հաջողվեց խուսափել հիմնականում վարկային խոշոր փոխառությունների շնորհիվ, որոնց թվում էին Ռուսաստանից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից ներգրավված շուրջ 1.5 միլիլարդ ԱՄՆ դոլարի հասնող վարկային միջոցները։ Նախագահի գնահատմամբ. - «Հայաստանի` բարեխիղճ վարկառու լինելու փաստը մեզ հնարավորություն տվեց միջոցներ ներգրավել տարբեր արտաքին աղբյուրներից»։
«Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր երկիրը առաջին հերթին մենք ենք շենացնելու, մեր խնդիրները մենք ենք լուծելու: Համոզված եղեք, որ հաջորդ` 2010 թվականը դառնալու է ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսական առաջընթացի նոր սկիզբ», - իր ամանորյա ուղերձում վստահեցրել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը հատուկ ընդգծել է անցնող տարում Հայաստանում արձանագրված ծնունդների եւ ամուսնությունների աճը:
«Այս իրողություններն ինձ համար շատ թանկ են եւ խոսում են գալիքի մասին, այն մասին, որ մեր երիտասարդները հավատում են իրենց երկրին, իրենց կյանքն ու իրենց զավակների ապագան կապում են հայրենիքի հետ», - շեշտել է Սերժ Սարգսյանը եւ մաղթել, որ Հայաստանում եւ նրա շուրջ տիրեն խաղաղությունն ու կայունությունը։
«Թող աշխարհասփյուռ եւ հայրենաբնակ հայության համար 2010 թվականը դառնա համազգային ծրագրերի հաջող իրականացման եւ մեր ազգային նպատակների իրագործման ճանապարհին լուրջ քայլերի տարի», - իր շնորհավորական ուղերձը եզրափակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյան. Մեր տարածաշրջանում այսօր խաղաղության ու կայունության ավելի մեծ պաշար կա, քան մեկ տարի առաջ ...
Նախագահը անցնող տարին նշանակալի է համարել արտաքին քաղաքական «նոր վարքագծով», որը բնորոշվում է «ո՛չ թե այլոց քայլերին արձագանքելով, այլ սեփական նախաձեռնություններով»։
Առաջին հերթին ակնարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանն ուղղված քայլերը՝ նախագահը իր արտաքին քաղաքականությունը նկարագրել է որպես «նախաձեռնություններ, որոնք կոչված են մեր երկիրը բարձրացնելու միջազգային քաղաքականության նոր ուղեծիր, բացելու զարգացման նոր հորիզոններ»։
Անցնող տարում արտաքին քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում նախագահի ձեռնարկած քայլերը, որոնց առթիվ իրենց աջակցությունն ու դրվատալից գնահատականները բարձրաձայնեցին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, միանշանակորեն չէին ընդունվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում։
Մասնավորապես, ապրիլի 23-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի իշխող կոալիցիան լքեց Դաշնակցություն կուսակցությունը, իսկ օգոստոսի վերջին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների հրապարակմանը հետեւեցին բողոքի ցույցեր, հանրահավաքներ Հայաստանում եւ Սփյուռքի հայկական այն գաղթօջախներում, որտեղ Սերժ Սարգսյանը այցելեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում իր տեսակետները ներկայացնելու համար։
«Անցնող տարին դարձավ նաեւ համայն հայությանը հուզող, Հայաստանի եւ հայության տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայության ներկայի ու ապագայի մասին շահագրգիռ քննարկումների կարեւորագույն ժամանակահատված», - այս առիթով իր ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը. - «Արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զավակներով»:
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, անցնող տարին երկրի տնտեսության համար «իսկական փորձություն» էր։ Հետխորհրդային ճգնաժամից եւ 90-ականների պատերազմական տարիներից հետո առաջին անգամ Հայաստանի տնտեսությունը զգալի անկում ապրեց, որը, տարբեր գնահատականներով կազմելու է 15-15.5 տոկոս, ինչը վատթարագույն ցուցանիշներից է ողջ հետխորհրդային տարածքում։
«Մեզ չհաջողվեց խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքներից, ինչպես դա չհաջողվեց համաշխարհային տնտեսության մաս կազմող երկրներից գրեթե ոչ մեկին, բայց մեզ հաջողվեց նվազագույնի հասցնել ճգնաժամի հնարավոր սոցիալական հետեւանքները։ Պետությունը կատարեց եւ հաջորդ տարի էլ ամբողջությամբ կատարելու է սոցիալական ոլորտի իր բոլոր պարտավորությունները», - այս առիթով ասել է Սերժ Սարգսյանը։
2010 թվականը դառնալու է ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսական առաջընթացի նոր սկիզբ ...
«Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր երկիրը առաջին հերթին մենք ենք շենացնելու, մեր խնդիրները մենք ենք լուծելու: Համոզված եղեք, որ հաջորդ` 2010 թվականը դառնալու է ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսական առաջընթացի նոր սկիզբ», - իր ամանորյա ուղերձում վստահեցրել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը հատուկ ընդգծել է անցնող տարում Հայաստանում արձանագրված ծնունդների եւ ամուսնությունների աճը:
«Այս իրողություններն ինձ համար շատ թանկ են եւ խոսում են գալիքի մասին, այն մասին, որ մեր երիտասարդները հավատում են իրենց երկրին, իրենց կյանքն ու իրենց զավակների ապագան կապում են հայրենիքի հետ», - շեշտել է Սերժ Սարգսյանը եւ մաղթել, որ Հայաստանում եւ նրա շուրջ տիրեն խաղաղությունն ու կայունությունը։
«Թող աշխարհասփյուռ եւ հայրենաբնակ հայության համար 2010 թվականը դառնա համազգային ծրագրերի հաջող իրականացման եւ մեր ազգային նպատակների իրագործման ճանապարհին լուրջ քայլերի տարի», - իր շնորհավորական ուղերձը եզրափակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Your browser doesn’t support HTML5