Իրանի ընդդիմադիրների՝ հերթական ցույցը կազմակերպելու փորձը բախումների պատճառ է դարձել

Իրանի անվտանգության ծառայությունների ուժերի եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ կրկին բախումներ են տեղի ունեցել։

Այսօր եւ վաղը Իրանում նշվում է շիիթական կրոնական տոներից մեկը։ Օգտագործելով այս առիթը՝ ընդդիմությունը փորձել է հերթական հակակառավարական ցույցը կազմակերպել։

«Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության ուժերը, իշխանամետ Բասիջ զինված խմբավորումների աջակցությամբ, ուժ են կիրառել ընդդիմադիրների դեմ՝ կանխելով ցույց կազմակերպելու փորձը։