Ադրբեջանի խորհրդարանը դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի կողմից դեկտեմբերի կեսերին ընդունված բանաձեւի առնչությամբ, որում քննադատություն է հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։
«Ինչպես դեմոկրատական զարգացման ուղին անցած շատ ուրիշ պետություններ, Ադրբեջանում նույնպես որոշ խնդիրներ կան», - ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, ասված է Միլի մեջլիսի ընդունած փաստաթղթում։
Եվրախորհրդարանը դեկտեմբերի 17-ին բանաձեւ էր ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ քննադատում է իշխանություններին՝ լրագրողներին ճնշելու համար, եւ հորդորում վերականգնել օտարերկրյա հեռարձակողների՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի հաղորդումները։
Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը շեշտում է. - «Ցավալի է այն փաստը, որ ամբողջ միջազգային հանրությունը շատ լավ տեղեկացված է, թե որ երկիրն է հանդիսանում օկուպանտ, եւ որը՝ օկուպացիայի զոհ։ Այդուհանդերձ, Ադրբեջանը, որպես պետություն, նախընտրել է դեմոկրատական զարգացման ճանապարհը, եւ միշտ նախընտրել է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհը»։
Միլի մեջլիսը դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի բանաձեւի առնչությամբ, եւ հույս է հայտնել, որ՝ «հաշվի առնելով Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու Ադրբեջանի շահագրգռվածությունը, Եվրամիությունը ապագայում զերծ կմնա Ադրբեջանի հասցեին այդպիսի մոլորություններից»։