Իրանի կենտրոնական բանկը այլեւս արգելում է երկրի բնակիչներին գրառումներ կատարել թղթադրամների վրա, քանի որ արժեզրկված կճանաչվեն բոլոր այն թղթադրամները, որոնց վրա որեւէ գրություն, կնիք կամ կարգախոս կա:
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կենտրոնական բանկը հորդորում է իրանցիներին` անմիջապես փոխել մաշված, պատռված, աղտոտված, ինչպես նաեւ որեւէ գրություն պարունակող թղթադրամները բանկի մոտակա մասնաճյուղում: Այդ մասին բանկը տարածել է նախազգուշական հայտարարություն:
«Այն թղթադրամները, որոնց վրա կլինեն գրություններ, կնիքներ կամ այլ ավելորդ նշաններ, կճանաչվեն արժեզուրկ», - հայտարարել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Էբրահիմ Դարվիշին՝ կոչ անելով առեւտրով զբաղվողներին հունվարի 8-ից այլեւս չընդունել նման թղթադրամներ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, թղթադրամը փոխելու համար երկրի բնակիչները ունեն 10 օր:
«Իրանում լայնորեն տարածված է թղթադրամների վրա կատարել տարբեր բնույթի գրություններ` հատկապես կրոնական տոների օրերին», - ասաց Վարդան Դավթյանը` միաժամանակ ընդգծելով, որ վերջին շրջանում թղթադրամների վրա հայտնվող գրությունները ստացել են առավել քաղաքական ուղղվածություն:
Տեղի իրավապաշտպանների եւ որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի կենտրոնական բանկի տարածած հայտարարությունը անմիջական կապ ունի հետընտրական շրջանում բազմաթիվ թղթադրամների վրա ընդդիմադիր բովանդակությամբ, քաղաքական կարգախոսներով գրությունների հայտնվելու հետ, իսկ որոշ թղթադրամների վրա անգամ հայտնվել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ ուղղված «Մահ բռնակալին» գրությունը:
Իրանում, որտեղ հիմնական ֆինանսական գործարքներն իրականացվում են կանխիկ, թղթադրամը, փաստորեն, դարձել է անանուն տեղեկատվություն տարածելու աղբյուրներից մեկը: