Թուրքիայում ձերբակալվել են կասեցված քրդամետ կուսակցության չորս տասնյակ անդամներ

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է վերջերս կասեցված քրդամետ «Դեմոկրատական հանրության կուսակցության» չորս տասնյակ անդամների, այդ թվում` մի քանի քաղաքապետների, ովքեր կասկածվում են գրոհային խմբավորումների հետ կապեր ունենալու համար:

Ձերբակալությունները կատարվել են մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, ինչպես նաեւ երկրի հարավարեւելյան մի քանի քաղաքներում:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի սկզբին որոշեց փակել խորհրդարանում ներկայացված քրդամետ կուսակցությունը` պատճառաբանելով, թե «կուսակցության գործողությունները, քաղաքական այդ ուժի ներկայացուցիչների արած հայտարությունները կուսակցությունը վերածել են երկրի ամբողջականության դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների կենտրոնի»::