Վրաստանը եւ Ռուսաստանը համաձայնել են բացել Վերին Լարս անցակետը

Վրաստանը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել երեք տարի առաջ փակված Վերին Լարս անցակետը վերաբացելու շուրջ: Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն:

Ակնկալվում է, որ անցակետը կվերաբացվի արդեն 2010 թվականի մարտին:

Կալանդաձեի խոսքերով` Վերին Լարս անցակետը վերաբացվում է ոչ միայն բեռների տարանցման, այլեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի նպատակներով:

Վերին Լարս անցակետը մինչ փակվելը օգտագործվում էր նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, կարող է վերաբացվել նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանային մեկ այլ անցակետ` Կազբեգին: