Ճապոնական կառավարության տրամադրած շուրջ 29 միլիոն իենի կամ 310 հազար դոլարի չափով մշակութային դրամաշնորհի միջոցով կվերականգնվի Հայաստանի Ազգային պատկերասրահում պահպանվող 25 հազար արվեստի գործերից 12 հազարը: Այդ գումարի չափով ճապոնական կառավարությունը Ազգային պատկերասրահին կտրամադրի ժամանակակից ամենատարբեր տեսակի տեխնիկական սարքավորումներ` ցուցադրանմուշների ֆիզիկաքիմիական, ռենտգեն եւ այլ կարգի ուսումնասիրություններ անցկացնելու եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Դեկտեմբերի 22-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ճապոնական կառավարության կողմից Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության` Ջայկայի գլխավոր ներկայացուցիչ Յուկիհիկո Էջիրին ստորագրեցին «Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագիրը, որով նախատեսված է, մասնավորապես, Պատկերասրահի գեղանկարների վերականգնումը եւ փայտյա նմուշների վերականգնման արհեստանոցի համար սարքավորումների ձեռք բերումը։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ այս համաձայնագիրն արդեն հինգերորդն է մշակույթի ոլորտում. մինչեւ հիմա Ջայկայի տրամադրած դրամաշնորհների միջոցով երաժշտական գործիքներ ու սարքավորումներ են ձեռք բերվել պետֆիլհարմոնիկի համար, օպերային թատրոնը եւս ժամանակակից ձայնային սարքավորումներ է ստացել, ձեռագրերի վերականգնման սարքավորումներ է ստացել Մատենադարանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը եւս ճապոնական կառավարության այս դրամաշնորհով հագեցել է ձայնային սարքավորումներով։