Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Ռուսաստանի մայրաքաղաքի հարավում երկուշաբթի օրը հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացու դիակ` դանակով հասցված բազմաթիվ վերքերով եւ գանգուղեղային վնասվածքով:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել են քաղաքի իրավապահ մարմիններից, Մոսկվայում ժամանակավոր գրանցում ունեցող 51-ամյա հայաստանցու մարմինը հայտնաբերվել է առավոտյան 5:30-ի սահմաններում, Բուլատնիկովսկի փողոցի վրա գտնվող շենքի բնակարանում:

Դեպքի վայր ժամանած փորձագետները արձանագրել են, որ մահը վրա է հասել 16 ժամ առաջ:

Դեպքի վայրից առգրավվել են խոհանոցային դանակ եւ գոլֆի մական:

Սպանված հայաստանցու ինքնության վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում: