Բրիտանական Economist Intelligence Unit վերլուծական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որը հիմնականում անդրադառնում է ճգնաժամի պայմաններում երկրի վարած տնտեսական քաղաքականությանը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական խնդիրներին, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի ունեցած դերին։
2009 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 68 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեությանը առնչվող հանգամանքներում, փաստում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի տարեվերջյան զեկույցը:
Կլիմայական փոփոխությունների հարցով Կոպենհագենում գումարված գագաթնաժողովի մասնակիցները, «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեռ չեն եկել համաձայնության։ Բանակցությունները շարունակելու եւ ելք գտնելու համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը աշխարհի տերությունների առաջնորդներին հորդորել է եւս մեկ օր անցկացնել Դանիայի մայրաքաղաքում։
Ռուսաստանյան Լեւադա կենտրոնը հարցում է անցկացրել երկրի ղեկավարների վարկանիշի վերաբերյալ։ Վերջին շրջանում արձանագրվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշի աճ, որն ուղեկցվել է վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշի որոշ անկմամբ։
«Մոլորակ» հանդեսի այս թողարկումը պատրաստել էին Աստղիկ Բեդեւյանը, Հասմիկ Սմբատյանը, Արմեն Քոլորյանը, Ազա Բաբայանը։ Մոլորակը վարում է Աննա Իսրայելյանը։