Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի հինգշաբթի օրվա փարիզյան նիստում նախատեսված` Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկումը չի կայացել` Հայաստանի հարցով համազեկուցողների բացակայության պատճառով:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի բացակայությունը որեւէ կերպ չի հիմնավորվել նիստի ժամանակ:
«Պարոն Կոլոմբիեն որեւիցե գրավոր փաստաթուղթ չէր ներկայացրել, թե ինչու է բացակայում: Ես քարտուղարությունից պարզեցի, որ նա զանգահարել եւ բանավոր հայտնել է, որ զբաղված է իր խորհրդարանական գործունեությամբ` Ֆրանսիայի պառլամենտում, եւ այդ իսկ պատճառով չի կարող մասնակցել նիստին: Իսկ պարոն Պրեսկոտը այս պահի դրությամբ մասնակցում է Կոպենհագենում մի շատ կարեւոր իրադարձության, որը վերաբերում է շրջակա միջավայրին` դա էր նրա հիմնավորումը, թե ինչու է բացակայում», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, սակայն, «եթե տվյալ անձանց գործունեությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նաեւ որպես Հայաստանի հարցով զեկուցողներ հանդես գալն է, ապա նրանք չպետք է անտեսեին կամ երկրորդական դասեին Հայաստանի հարցով զեկուցումը»:
Հարցին` արդյոք միտում տեսնո՞ւմ է տեղի ունեցածում, Փոստանջյանը դրական պատասխանեց. - «Այո, ես իհարկե միտում եմ տեսնում, քանի որ եթե նրանք այս պահին ներկա լինեին, եւ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվեր «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, դրանից հետո հնարավորություն կարող էր ընձեռվել, որ այս հարցը մտներ [ԵԽԽՎ-ի] հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում, իսկ եթե այսօր այս հարցը չքննարկվեց, ապա խոսել հունվարյան նստաշրջանում հարցի ներառման մասին` կարող ենք ասել` արդեն բացառված է: Միտումը հենց սա է»:
«Կարող էր մի զեկուցողը ներկա չգտնվել, երկրորդը ներկա գտնվել` այդ իսկ պատճառով էլ երկու զեկուցող է նշանակված, որ մեկը մյուսին փոխարինի այդպիսի իրավիճակներում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով. - «Ես կարծում եմ, որ նրանք դիտավորյալ ներկա չեն գտնվել, եւ ես պատրաստվում եմ գրավոր դիմում-բողոքով հանդես գալ եւ խնդրել, որ եթե այս անձինք իրենց պարտականությունները, որոնք ստանձնել են, չեն կարողանում իրականացնել` իսկ դա այդպես է, ապա իրենց պետք է արագ, շտապ կարգով փոխել եւ նշանակել այնպիսի անձանց, որոնք իրենց պարտականությունները լիարժեք կկատարեն»:
«Իսկ ի՞նչ շահագրգռվածություն ունեին համազեկուցողները` ձգձգելու Հայաստանի հարցի քննարկումը, որպեսզի դա նաեւ չմտնի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստ», - այս հարցին Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. - «Շահագրգռվածությունները տարբեր կարող են լինել: Նրանք էլ մարդիկ են, եւ հնարավոր է` որոշակի պայմանավորվածություններ ունեն թե' մեր իշխանությունների հետ, թե' հետապնդում են քաղաքական ընթացակարգեր: Ես այս պահի դրությամբ հստակ` թե որը որ շահագրգռվածությունը ունի, չեմ կարող ասել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ իրենք իրենց պարտականությունները փաստացի չեն կատարում, իսկ եթե չեն կատարում այդ անձինք իրենց պարտականությունները, ուրեմն, իհարկե, ունեն շահագրգռվածություն»:
Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովը «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը կքննարկի արդեն ԵԽԽՎ-ի հունվարյան լիագումար նիստի ընթացքում, «որը, հնարավոր է, ընձեռի հնարավորություն` մեր հարցի քննարկումը լիագումար նիստում տեղափոխվի արդեն գարնանային նստաշրջան»: