«Բջնի»-ի աճուրդը չի կայանա հայտեր չլինելու պատճառով

Գործարանը գնահատվել էր 5 միլիարդ 184 միլիոն դրամ։ «Բջնիի» հաջորդ աճուրդի օրվա եւ պայմանների մասին կտպագրվի դեկտեմբերի 18-ի մամուլում։

Ըստ Չիտչյանի, աճուրդի մեկնարկային գինը կիջնի. - «Գինը, բնականաբար, պետք է իջնի, որովհետեւ չկայացած աճուրդում հաջորդ աճուրդին 20 տոկոսով իջնում է»:

Ընկերության սնանկության գործերով կառավարչի, գործարանն ամբողջությամբ եւ մեկ լոտով աճուրդի հանելու նպատակն այն է, որ գործարանը հետագայում չփոշիանա: Ինչ վերաբերում է յուրաքանչյուր չկայացած աճուրդի ժամանակ գնի 20 տոկոս իջեցմանը, Չիտչյանի պարզաբանմամբ` «սահմանափակում չունի օրենքը, սակայն եթե շուկայական գնի շատ մեծ փոփոխություն լինի, կառավարիչը պարտավոր է կանգնեցնել աճուրդները»: