ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի ղեկավարության հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի ղեկավարության հետ:

Բանակցությունների օրակարգում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին Ռուսաստանի օժանդակության մեծացմանը, հակահրթիռային պաշտպանության ծրագրերին վերաբերող հարցեր են, ինչպես նաեւ Եվրոպայում անվտանգության կառույցների արդիականացման` Ռուսաստանի առաջարկը:

Սա ՆԱՏՕ-ի ղեկավարի առաջին այցն է Մոսկվա անցած տարվա ռուս – վրացական կարճատեւ պատերազմից հետո:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ռասմուսենը խոսել է Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերություններում «նոր սկզբի» մասին:

Այսօր ավելի ուշ նախատեսված են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: