Մահացել է Եգոր Գայդարը

Կյանքի 54-րդ տարում մահացել է ռուսաստանցի տնտեսագետ, Ռուսաստանում հետխորհրդային տնտեսական բարեփոխումների ճարտարապետ Եգոր Գայդարը:

Գայդարը մահացել է պատռված տրոմբի պատճառով` այսօր վաղ առավոտյան, Մոսկվայի մարզում գտնվող իր տանը:

Եգոր Գայդարը Բորիս Ելցինի կառավարությունում ղեկավարում էր Ռուսաստանի` շուկայական տնտեսության անցմանը միտված բարեփոխումները:

«Շոկային թերապիա» անունը ստացած այդ բարեփոխումները ընդգրկում էին գների ազատականացումը եւ սեփականաշնորհման առաջին ալիքը: