Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը չեն ճանաչում Աբխազիայի ընտրությունները

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը հայտարարել են, որ չեն ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները եւ շարունակում են սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Դեկտեմբերի 12-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Աբխազիայի գործող նախագահ Սերգեյ Բաղապշը վերընտրվել է այդ պաշտոնում:

Աբխազիայի անկախությունը մինչ օրս ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան եւ Վենեսուելան: