Արշակ Բանուչյանի նկատմամբ համաներում կիրառվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր Մատենադարանի նախկին փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանին մեղավոր ճանաչեց խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ եւ վերջնական պատժաչափ սահմանեց երեք տարվա ազատազրկումը: Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման համաձայն` Բանուչյանը ազատվեց պատիժը կրելուց:

Դատարանը նաեւ վճռեց Արշակ Բանուչյանից հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադամի բռնագանձել շուրջ 2 միլիոն 335 հազար դրամ (6 հազար դոլար):

Բանուչյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:


Տաթեւիկ Լազարյան