Ձեռնակռիվ՝ «հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում

Your browser doesn’t support HTML5

Ձեռնակռիվ գերակա շահ ճանաչված տարածքում



Հանրային գերակա շահ ճանաչված հերթական տարածք էին ժամանել Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակի աշխատակիցները: «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը արձանագրում է՝ դարձյալ ոստիկաններ, վեճ, ձեռնակռիվ, շտապ օգնություն…

Տարածքի իրացման իրավունքը ստացել է անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանը: Նա բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդին է:

«Համաձայն գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ օրենքի՝ ինքնակամ կառույցը ենթակա չէ փոխհատուցման», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից՝ ընդգծելով՝ տարածքից բնակիչների վտարումն օրինական է։